Logo

Ռոմանո. «Ման. Սիթիի» ֆուտբոլիստը հանդես կգա Լա լիգայում

22:57 / 05.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Վիտոր Ռեյսը 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ժիրոնայում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը երկու օր առաջ են համաձայնեցրել գործարքը։ Բրազիլացի ֆուտբոլիստն օգոստոսի 6-ին կմեկնի Կատալոնիա` Իսպանիայի Լա լիգան ներկայացնող ակումբի համար բուժզննում անցնելու։

19-ամյա Ռեյսը 2025թ. հունվարին է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում մասնակցել է 4 հանդիպման։

«Ժիրոնայի» բաժնետոմսերի 47 տոկոսը պատկանում է City Football Group-ին։ Ընկերությունը նաև «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ