Logo

Ռոմանո. «Ման. Սիթիի» ֆուտբոլիստը հանդես կգա «Բայերում»

22:55 / 19.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին 2025/26 մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Բայերում», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լևերկուզենյան ակումբը վարձակալության ավարտին կունենա արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն։ «Բայերը» կվճարի Էչևերիի ամբողջ աշխատավարձը։

19-ամյա ֆուտբոլիստն առաջիկա 24 ժամվա ընթացքում կմեկնի Գերմանիա` նոր ակումբի համար բուժզննում անցնելու։

Էչևերին «Մանչեսթեր Սիթիին» միացել է 2025թ. հունվարի 1-ին, 3 խաղում խփել է 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ