«Մանչեսթեր Սիթիի» ավագ Բեռնարդու Սիլվան մրցաշրջանից հետո կարող է հեռանալ ակումբից, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Քաղաքայինների» ու պարտուգալացի ֆուտբոլիստի միջև այս պահին պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններ չկան։
Սիլվայի ծառայություններով արդեն մի շարք ակումբներ են հետաքրքրված, և եթե 31-ամյա կիսապաշտպանը որոշի հեռանալ «Մանչեսթեր Սիթիից», ապա կարիերան շարունակելու լայն ընտրություն կունենա։
Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» է 2017 թվականից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հուլիսի 1-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


