Logo

Ռոմանո. «Լիվերպուլը» Հունգարիայի համար ռեկորդային գնով ձեռք կբերի «Պուշկաշ Ակադեմիայի» դարպասապահին

17:33 / 07.06.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ձեռք կբերի «Պուշկաշ Ակադեմիայի» դարպասապահ Արմին Պեչիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մասին ակումբները դեռ պաշտոնապես չեն հայտարարել։

«Լիվերպուլը» 20-ամյա դարպասապահի տեղափոխության համար կվճարի հունգարական ֆուտբոլի համար ռեկորդային գումար։

Transfermarkt-ի տվյալներով` Հունգարիայի առաջնության պատմության մեջ տրանսֆերային իրավունքի ամենաթանկ վաճառքն իրականացրել է «Ֆերենցվարոշը»։ 2024թ. հուլիսին ակումբի կիսապաշտպան Քրիստիան Լիստեշը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» է տեղափոխվել 6 միլիոն եվրոյով։

Արմին Պեչին «Պուշկաշ Ակադեմիայի» համակարգում է 2017թ. օգոստոսից։ Նա թիմում 52 խաղից 15-ում դարպասն անառիկ է պահել։

Հիշեցնենք, որ «Պուշկաշ Ակադեմիայում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ