Logo

Ռոմանո. «Լիվերպուլը» համաձայնեցրել է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը

18:48 / 01.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ձեռք կբերի «Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդը համաձայնեցրել է անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 35 միլիոն ֆունտ։ Լոնդոնյան ակումբը 25-ամյա պաշտպանի հաջորդ տրանսֆերից կստանա 10 տոկոս մասնաբաժին։

Գեհին «Քրիստալ Փելասում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 161 խաղում խփել է 9 գոլ, կատարել 4 ասիստ։ Նա 2022թ. մարտից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 22 հանդիպման։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ