«Պարմայի» պաշտպան Ջովանի Լեոնին կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդյան գրանդը 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել իտալական ակումբի հետ ու նրա տեղափոխության համար կվճարի 35 միլիոն եվրո։ Կողմերը կստորագրեն երկարաժամկետ պայմանագիր։
«Պարման» իտալացի պաշտպանի հաջորդ տրանսֆերից կունենա մասնաբաժին։
Լեոնին իտալական ակումբ է տեղափոխվել 2024թ. օգոստոսին, 17 խաղում խփել է 1 գոլ։


