«Լիվերպուլի» դարպասապահ Քուիվին Կելեհերը կարիերան կշարունակի «Բրենթֆորդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն իռլանդացի դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնություն ունեն։ «Բրենթֆորդը» Կելեհերի տեղափոխության համար մերսիսայդյան գրանդին բոնուսները ներառյալ կվճարի 18 միլիոն եվրո։
26-ամյա Կելեհերը «Լիվերպուլի» համակարգում է 2015թ. հուլիսից։ Նա թիմում 67 խաղից 24-ում դարպասն անառիկ է պահել։


