Logo

Ռոմանո. Խամեսը կդառնա ազատ գործակալ

10:57 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Խամես Ռոդրիգեսը կհեռանա «Լեոնից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մեքսիկական ակումբն ու կոլումբացի  ֆուտբոլիստը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին լրացող պայմանագիրը. 34-ամյա կիսապաշտպանը կդառնա ազատ գործակալ։

Խամեսն արդեն վերջին հանդիպումն անցկացրել է «Լեոնում»` նոյեմբերի 9-ին «Պուեբլայի» դեմ Մեքսիկայի առաջնության Ապերտուռայի 17-րդ տուրի խաղում (1-2) կատարելով ասիստ։

Անվանի ֆուտբոլիստը «Լեոնում» հանդես էր գալիս 2025թ. հունվարից, 34 խաղում գրանցել է 5 գոլ ու 9 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ