Անգլիական «Բրայթոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն «Լիվերպուլին» հայտնել է, որ ցանկանում է միանալ միմիայն «Չելսիին», հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
21-ամյա ֆուտբոլիստը դեռևս մայիսին անձնական պայմանագրի շուրջ համաձայնության էր եկել լոնդոնյան ակումբի հետ: Նա որոշել է պահել խոսքն ու կհամաձայնի միայն «Չելսի» տեղափոխության տարբերակին:
«Չելսին» իր հերթին պատրաստվում է տրանսֆերային հերթական առաջարկը կատարել «Բրայթոնին»՝ գործարքն ավարտին հասցնելու համար:
Մոյսես Կայսեդոն «Բրայթոնի» ֆուտբոլիստ է 2021 թվականից, Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 37 խաղ, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում, 10 անգամ զգուշացվել դեղին քարտով: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:


