«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Բավարիայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանական գրանդը սենեգալցի ֆուտբոլիստի վարձակալության համար կվճարի 15 միլիոն եվրո։
«Բավարիան» 2026թ. ամռանը կկարողանա 80 միլիոն եվրոյով ձեռք բերել 24-ամյա հարձակվողին, սակայն այս կետը չի պահանջում պարտադիր կատարում։
Ջեքսոնը «Չելսի» է տեղափոխվել 2023թ. ամռանը, 81 խաղում 30 գոլ է խփել, կատարել 12 ասիստ։


