«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կտեղափոխվի «Սանդեռլենդ», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկը Շվեյցարիայի ազգային հավաքականի ավագի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար լևերկուզենյան ակումբին կվճարի 20 միլիոն եվրո։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Ջական «Բայերում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 99 խաղում 6 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։ Նա անգլիական ակումբներից 2016-2023թթ. խաղացել է «Արսենալում»։


