Logo

Ռոմանո. Իսակի տրանսֆերը ռեկորդային գնով համաձայնեցվել է

10:20 / 01.09.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» ձեռք կբերի «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մերսիսայդյան գրանդը շվեդ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել «Նյուքասլի» հետ։ Գործարքը կարժենա 130 միլիոն ֆունտ և կդառնա ամենաթանկարժեք տրանսֆերն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։

Նախորդ ռեկորդային տրանսֆերը նույնպես իրականացրել էր «Լիվերպուլը»` այս տարվա հուլիսին 108 միլիոն ֆունտով «Բայերից» ձեռք բերելով Ֆլորիան Վիրցին։

Իսակն առաջիկա ժամերին բուժզննում կանցնի ու երկարաժամկետ պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը «Նյուքասլում» է 2022թ. օգոստոսից, 109 խաղում գրանցել է 63 գոլ ու 11 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ