«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կտեղափոխվի «Ատալանտա», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բերգամոն ներկայացնող ակումբը համաձայնեցրել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 17 միլիոն եվրո։
23-ամյա եզրայինը 2025թ. փետրվարին էր «Ռոմայից» վարձավճարով տեղափոխվել միլանյան գրանդ, 17 խաղում գրանցել է 1 գոլ և 1 ասիստ։ «Ինտերը» վերջերս էր «Ջալոռոսիից» 7 միլիոն եվրոյով գնել Զալևսկիի տրանսֆերայի իրավունքը։


