Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մարսելի» ղեկավարությունը նման որոշում կայացրել է Լիգա 1-ի 22-րդ տուրում «Բրեստից» կրած պարտությունից (0-1) հետո։
Իտալացի մասնագետը ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել է 2023/24 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ «Մարսելը» նրա գլխավորությամբ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 22 խաղում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։
Ըստ աղբյուրի` Գատուզոյին փոխարինելու համար պրովանսյան ակումբը բանակցություններ է վարում Ժան-Լուի Գասեի հետ։ 70-ամյա ֆրանսիացի մասնագետն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընթացքում հեռացվել էր Կոտ դ'Իվուարի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։


