Logo

Ռոմանո. Գարսիան շարք կվերադառնա

00:51 / 17.11.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան ապաքինվել է ձախ ծնկի միջային մենիսկի վնասվածքից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

24-ամյա ֆուտոբոլիստը պատրաստ կլինի Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի խաղին։

Իսպանացի դարպասապահը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 28-ից։ Նա վնասվածքն ստացել էր մարզման ժամանակ։

«Բարսելոնա» - «Աթլետիկ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 19:15-ին։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ