Logo

Ռոմանո. «Ֆիորենտինան» Պիոլիի հետ պայմանագիր է համաձայնեցրել

13:42 / 15.06.2025• Ֆուտբոլ
null

Իտալական «Ֆիորենտինան» պայմանագիր է համաձայնեցրել հանրահայտ մասնագետ Ստեֆանո Պիոլիի հետ, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կողմերը հուլիսին երեք տարվա պայմանագիր կստորագրեն: Իտալացի 59-ամյա մասնագետը 2024 թվականի սեպտեմբերից գլխավորում է Ռիադի «Ալ Նասրը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը պատրաստվում է Պիոլիին փոխարինել Լուչանո Սպալետիով, որն օրեր առաջ հեռացվել էր Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ