Logo

Ռոմանո. Ֆաթին մոտ է «Մոնակո» տեղափոխությանը

11:52 / 24.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում պաշտոնական առաջարկ է արել «Բլաուգրանային»։ Մոնեգասկյան ակումբը պատրաստ է տրանսֆերային իրավունքի գնման պայմանով վարձակալել եզրայինին։ Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավուքի հաջորդ վաճառքի եկամտից մասնաբաժին կունենա։

Ֆաթին նույնպես կողմ է տեղափոխությանը, քանի որ «Մոնակոն» պատրաստ է նրան դարձնել թիմի առանցքային խաղացողներից։

Ավարտվող մրցաշրջանում Ֆաթին մասնակցել է 11 հանդիպման, դաշտում եղել է ընդամենը 298 րոպե և արդյունավետ գործողություն (գոլ, գոլային փոխանցում) չի կատարել։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ