«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոնեգասկյան ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերային իրավունքը գնելու առաջնային հնարավորություն։
Ֆաթին հունիսի 25-ին կմեկնի Մոնակո` բուժզննում անցնելու համար։ Նա «Բարսելոնայից» հեռանալիս նոր պայմանագիր կստորագրի կատալոնական ակումբի հետ։
Եզրայինը «Բլաուգրանայի» համակարգում է 2012թ. հուլիսից, հիմնական թիմում 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 ասիստ։


