Անվանի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Վոլֆսբուրգ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող ակումբն ամբողջական համաձայնության է հասել դանիացի ֆուտբոլիստի հետ. կողմերը կստորագրեն 1 տարվա պայմանագիր։
33-ամյա Էրիկսենի նախորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղ նա հանդես էր գալիս 2022թ. հուլիսից (107 խաղ, 8 գոլ, 19 ասիստ)։


