Հնարավոր է՝ «Ռեալի» հարձակվող Էնդրիկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա «Արքայական ակումբից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բրազիլացու համար պաշտոնական առաջարկ է կատարել ֆրանսիական «Լիոնը»: Էնդրիկը դեմ չէ վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվելուն՝ խաղաժամանակ ստանալու համար: Սակայն երիտասարդ խաղացողը բացառում է «Ռեալից» մշտական հիմունքով հեռանալու տարբերակը:
2025/26 մրցաշրջանում Էնդրիկն առայժմ խաղաժամանակ չի ստացել:


