Logo

Ռոմանո. «Բորուսիան» համաձայնեցրել է Ջոբ Բելինգհեմի տրանսֆերը

20:24 / 08.06.2025• Ֆուտբոլ
null

«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը համաձայնեցրել են անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը. գերմանական գրանդը տեղափոխության համար կվճարի 33+5 միլիոն եվրո։ Բելինգհեմը երկարաժամկետ պայմանագիր կստորագրի դորտմունդյան ակումբի հետ։

19-ամյա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից ստացված եկամտից «Սանդեռլենդը» 15 տոկոս մասնաբաժին կունենա։

Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա անգլիական ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք վաճառքը։ Ռեկորդակիրը Ջորդան Պիկֆորդն է, որի` «Էվերթոն» տեղափոխության համար «Սանդեռլենդը» 2017թ. ստացել է 28,5 միլիոն եվրո։

Ջոբ Բելինգհեմը «Սանդեռլենդում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 90 խաղում խփել է 11 գոլ, կատարել 4 ասիստ։ Նա Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրն է։ Վերջինը 2020-2023թթ. նույնպես խաղացել է «Բորուսիայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ