Logo

Ռոմանո. «Բորուսիան» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել

19:57 / 27.08.2025Ֆուտբոլ
null

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ֆաբիու Սիլվան կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանական գրանդը համաձայնեցրել է պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ Գործարքը կարժենա 25 միլիոն եվրոյից ավելի։ Նախատեսված են նաև պարգևավճարներ։ 23-ամյա ֆուտբոլիստը շուտով կմեկնի Դորտմունդ` բուժզննում անցնելու։

Սիլվան «Վուլվերհեմփթոն» է տեղափոխվել 2020թ. սեպտեմբերին, 72 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա նախորդ մրցաշրջանների ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Անդերլեխտում», ՊՍՎ-ում, «Ռեյնջերսում» և «Լաս Պալմասում»։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ