«Սևիլիայի» պաշտպան Լոյիկ Բադեն կարիերան կշարունակի «Բայերում», սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լևերկուզենյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել անդալուզյան ակումբի հետ։ Գործարքը կարժենա 29 միլիոն եվրո։ «Սևիլիան» որպես պարգևավճար կստանա ևս 4 միլիոն եվրո։
25-ամյա պաշտպանը «Սևիլիա» է տեղափոխվել 2023թ. հունվարին, 93 խաղում գրանցել է 3 գոլ ու 2 ասիստ։
Կարդացեք նաև`


