Logo

Ռոմանո. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.08.2021ՍՊՈՐՏ
. Բարսելոնայի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Տոտենհեմում scaled - Ռոմանո. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»

«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոն Ռոյալը մարզական կարիերան կշարունակի «Տոտենհեմում»՝ հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ըստ հեղինակավոր լրագրողի՝ գործարքն արդեն կայացած է, պաշտոնական հաղորդագրություն կլինի բուժզննումից հետո: Տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը կվճարի 30 մլն եվրո:

Անգլիական ակումբը ֆուտբոլիստի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: «Բետիսը» գործարքից կստանա 5 մլն եվրո:

Էմերսոն Ռոյալը «Բարսելոնայի» կազմն առաջին անգամ համալրել է 2019 թվականին: Տրանսֆերի արժեքը կազմել է 12 մլն եվրո: Նույն թվականին բրազիլացին տեղափոխվել է «Բետիս»: Տրանսֆերի արժեքը կազմել է 6 մլն եվրո: Ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է վերադարձել 2021 թվականի հուլիսի 1-ին: Տրանսֆերի արժեքը կազմել է 9 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ