Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ռեյնիլդու Մանդավան կարիերան կշարունակի «Սանդեռլենդում», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկը մինչև 2027թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր կստորագրի մոզամբիկցի ֆուտբոլիստի հետ։ Մանդավան մադրիդյան գրանդից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։
31-ամյա պաշտպանը «Ռոխիբլանկոսի» կազմը համալրել է 2022թ. հունվարին, 103 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։


