Անգլիական «Ասթոն Վիլան» համաձայնեցրել է ֆրանսիական «Մեցի» վինգեր Բրայան Մաջոյի տրանսֆերը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բիրմինգհեմյան ակումբը 16-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 12 միլիոն եվրո: Կողմերը 5 տարվա պայմանագիր կստորագրեն:
Մաջոն Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի կազմում 3 ընկերական խաղի մասնակցելուց հետո հանդես է գալիս Անգլիայի Մ17 հավաքականում, որի կազմում 2 գոլ է խփել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


