Logo

Ռոմանո. «Արսենալն» ու Ռայան համաձայնության են հասել

23:19 / 07.10.2025Ֆուտբոլ
null

«Արսենալն» ու դարպասապահ Դավիդ Ռայան նոր պայմանագիր կստորագրեն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերի համաձայնագրի ժամկետը կմնա նույնն ու կավարտվի 2028թ. հուլիսի 1-ին, բայց իսպանացի դարպասապահը կստանա ավելի բարձր աշխատավարձ։

Ակումբն ու 30-ամյա դարպասապահն արդեն ստորագրել են բոլոր փաստաթղթերը. գործարքի մասին կհայտարարվի շուտով։

Ռայան «Արսենալում» է 2023թ. օգոստոսից, 105 խաղից 45-ում դարպասը պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ