Logo

Ռոմանո. Արիսաբալագան կտեղափոխվի «Արսենալ»

19:50 / 07.06.2025Ֆուտբոլ
null

Իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան Լոնդոնի «Չելսիից» կտեղափոխվի Անգլիայի մայրաքաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Արսենալ», հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Արսենալը» կակտիվացնի Արիսաբալագայի պայմանագրում նշված 5 միլիոն եվրո հրաժարագնի կետը և կիրականացնի գործարքը: 30-ամյա դարպասապահը կլինի «Արսենալի» առաջին համարը` փոխարինելով Դավիդ Ռայային:

30-ամյա Կեպան 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Բորնմութում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ