Logo

Ռոմանո. Անգլիական գրանդ ակումբները պայքարում են «Բորնմութի» վինգերի համար

13:57 / 22.12.2025Ֆուտբոլ
null

«Բորնմութի» վինգեր Անտուան Սեմենյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել անգլիական գրանդ ակումբ, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գանացի եզրայինի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

«Տոտենհեմը» նույնպես փորձել է ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, բայց չի կարողացել համաձայնության հասնել «Բորնմութի» հետ։

Սեմենյոյի տրանսֆերային արժեքը մինչև հունվարի 10-ը կլինի 65 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ։

Անտուան Սեմենյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում 8 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ