Ռուբեն Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։
Մանկունիական գրանդը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 63 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դարեն Ֆլեթչերը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


