Logo

Ռոմանո․ Ալվարո Մորատան վերադառնում է Իտալիա

14:13 / 08.08.2025Ֆուտբոլ
null

Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Կոմոյում», տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իսպանացի հարձակվողը «Գալաթասարայում» է խաղում վարձակալական հիմունքով, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին»։ 32-ամյա Մորատայի ու «Գալաթասարայի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հուլիսի 1-ին։

Թուրքիայի չեմպիոնը «Կոմոյից» կստանա 5 միլիոն եվրո փոխհատուցում, իսկ իսպանացին «Կոմո» կտեղափոխվի վարձակալությամբ։

2025/26 մրցաշրջանից հետո իտալական ակումբը հնարավորություն կունեա ձեռք բերելու Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքը։

Նախորդ մրցաշրջանում Մորատան 31 խաղում խփել է 13 գոլ, կատարել է 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ