Logo

Ռոմանո. «Ալ Հիլալը» պաշտոնական առաջարկ է կատարել՝ Օսիմհենի տրանսֆերի համար

20:43 / 05.06.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Հիլալը» Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկով դիմել է Իտալիայի չեմպիոն «Նապոլիին», հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռիադի ակումբն առաջարկել է 65 միլիոն եվրո՝ 5 միլիոն հավելավճարի հնարավորությամբ: Օսիմհենի հրաժարագինը 75 միլիոն եվրո է:

Օսիմհենը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Գալաթասարայում», խփել 37 գոլ և դարձել Թուրքիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ