Logo

Ռոմանո. Ականջին կտեղափոխվի «Ինտեր»

18:28 / 01.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին կտեղափոխվի «Ինտեր», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ներաձուրին» մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի շվեյցարացի ֆուտբոլիստին` մանկունիական գրանդին վճարելով 2 միլիոն եվրո։

Վարձակալության ավարտին միլանյան գրանդը կարող է 15 միլիոն եվրոյով ձեռք բերել 30-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքը։ Այդ կետը կդառնա պարտադիր, եթե «Ինտերը» նվաճի Իտալիայի Ա Սերիայի տիտղոսը, իսկ Ականջին մասնակցի հանդիպումների 50 տոկոսից ավելիին։

Ականջիի տրանսֆերի հաստատումից հետո, ամենայն հավանականությամբ, «Ինտերից» կհեռանա Բենժամեն Պավարը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցում է «Մարսելը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ