Պորտուգալացի մասնագետ Ժորժե Ժեզուշը համաձայնել է գլխավորել Ռիադի «Ալ Նասրը», հաղորդում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Շուտով կլինի պաշտոնական հաստատում:
70-ամյա Ժեզուշը 2024/25 մրցաշրջանի վերջնամասում հեռացվել էր Ռիադի «Ալ Հիլալի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Օրեր առաջ «Ալ Նասրը» նոր պայմանագիր էր ստորագրել Ժեզուշի լեգենդար հայրենակցի` հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հիշեցնենք, որ «Ալ Նասրն» օրեր առաջ հրաժեշտ էր տվել իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլիին:


