Դանի Ռյոլը կնշանակվի «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
36-ամյա մարզիչը մեկնել է Գլազգո` շոտլանդական ակումբի հետ պայմանագիր կնքելու համար։
Երիտասարդ մասնագետը 2023-25թթ. մարզել է անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյը», իսկ Գերմանիայի ազգային հավաքականում և «Բավարիայում» ընդգրկված է եղել Հանսի Ֆլիկի մարզչական շտաբում։ «Սաութհեմփթոնում» ու «Լայպցիգում» էլ նա Ռալֆ Հազնհյութլի օգնականն էր։
«Ռեյնջերսն» անհաջող է հանդես գալիս Շոտլանդիայի Պրեմիերշիփի ընթացիկ մրցաշրջանում և 9 միավորով միայն 6-րդ տեղում է։
Շոտլանդիայի Պրեմիերշիփի բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


