«Ռոման» Ա Սերիայի 7-րդ տուրում Հռոմում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրոզինոնեի» դարպասը:
Գոլով աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին: Պաուլո Դիբալան գրանցեց գոլային փոխանցումների դուբլ:
Այս հաղթանակը Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի համար ընդամենը երկրորդն էր Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Թիմը 8 միավորով 12-րդ տեղում է:
Ա Սերիա, 7-րդ տուր
«Ռոմա» - «Ֆրոզինոնե»՝ 2-0
Ռոմելու Լուկակու, 21, Լորենցո Պելեգրինի, 83