Logo

«Ռոման» ու «Յուվենտուսը» ոչ-ոքի գրանցեցին, «Լացիոն» հաղթեց «Ատալանտային»

00:38 / 07.04.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» տանը մրցեց Թուրինի «Յուվենտուսի» դեմ: Գրանցվեց 1-1 հաշիվը:

Հյուրերից հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին, տանտերերից պատասխանեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը:

Հռոմի մյուս ակումբը` «Լացիոն», հյուրընկալվելիս Գուստավ Իսակսենի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց Բերգամոյի «Ատալանտային»:

«Ատալանտան» 58 միավորով երրորդն է, 10 միավորով հետ է առաջատար «Ինտերից»: «Յուվենտուսը» 56 միավորով չորրորդն է, «Լացիոն»` 55 միավորով 6-րդը, «Ռոման»` 53 միավորով 7-րդը:

Իտալիայի Ա Սերիա, 31-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»` 1-1 (տեսանյութ)

Էլդոր Շոմուրոդով, 49 - Մանուել Լոկատելի, 40

«Ատալանտա» - «Լացիո»` 0-1 (տեսանյութ)

Գուստավ Իսակսեն, 54

Իտալիայի Ա Սերիայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ