Իտալիայի Ա սերիայի երկրորդ տուրում «Միլանը» տանը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ, իսկ «Ռոման» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Վերոնային»։
Միլանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը երկու գոլերն էլ խփեց 11-մետրանոցից։ Մեկականն անգամ աչքի ընկան ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը և ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։ Ժիրուն ու Պուլիշիչը գոլ էին խփել նաև նախորդ խաղում։
Իտալիայի առաջնություն, 2-րդ տուր
«Միլան» - «Տորինո»՝ 4-1
Կրիստիան Պուլիշիչ, 33, Օլիվյե Ժիրու, 43 (11մ), 65 (11մ), Տեո Էրնանդես, 45+2 - Պեր Շյուհրս, 36
«Վերոնա» - «Ռոմա»՝ 2-1
Օնդրեյ Դուդա, 4, Սիրիլ Նգոնգե, 45+3 - Հուսեմ Աուար, 56
Հեռացում՝ Իսակ Հին, 84 («Վերոնա» )