Իտալական «Ռոման» հայտարարել է Շվեդիայի հավաքականի պաշտպան Սամուել Դալի տրանսֆերի մասին:
«Ռոման» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար շվեդական «Յուրգորդենին» վճարել է 4,30 միլիոն եվրո: Հռոմեական ակումբը չի նշել պայմանագրի ժամկետը:
Դալը նախորդ մրցաշրջանում շվեդական թիմի կազմում մասնակցել էր 23 հանդիպման և կատարել երեք գոլային փոխանցում:


