Logo

Ռոման Շիրոկով․ «Տիկնիզյանը կորուստ չէ Ռուսաստանի հավաքականի համար»

16:45 / 28.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովն անդրադարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին, որն օրեր առաջ նորամուտն էր նշել Հայաստանի ազգային հավաքականում։

«Տիկնիզյանն ու Հարությունյանը խաղում են Հայաստանի համար, իսկ Սաբա Սազոնովը՝ Վրաստանի։ Ըստ իս, դա կորուստ չէ Ռուսաստանի հավաքականի համար։ Նրանցից ոչ մեկի մեջ չեմ տեսնում ներուժ մեր ազգային թիմի համար։ Տիկնիզյանն ուժե՞ղ է Մակարչուկից կամ Կրուգովոյից։ Ոչ, նա երրորդն է այդ դիրքում։ Այդ տղաները կայացրել են իրենց որոշումները, և չեմ կարծում, որ դա հսկայական կորուստ է մեզ համար»,- Շիրոկովի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում մարտի 25-ին նորամուտը նշել Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում, որում մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման և թողել լավ տպավորություն։

Նաիր Տիկնիզյանը խաղացել է Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում, ընդհանուր առմամբ, անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ:

Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Բանակայինների գլխավոր թիմում նա խաղացել է 2017-2021-ին։ 2020 թվականին պաշտպանը վարձավճարով ելույթ է ունեցել Կուրսկի «Ավանգարդում», իսկ «Լոկոմոտիվի» կազմը համալրել է 2021-ի ամռանը։ 

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 20 խաղի և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։

Կարևոր համալրում. Ի՞նչ կտա Տիկնիզյանի ընտրությունը Հայաստանի հավաքականին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա