«Ռոման» Ֆրանչեսկո Ֆարիոլիին դիտարկում է որպես ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին փոխարինողի, գրում է La Gazzetta dello Sport-ը։
73-ամյա Ռանիերին արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է մարզչական կարիերան, այդ պատճառով «Ջալոռոսին» պետք է նոր գլխավոր մարզիչ նշանակի։
Հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Ֆլորան Գիսոլֆին ու Ռանիերին կապվել են Ֆարիոլիի հետ և նրա հետ նախնական բանակցություններ վարել։
35-ամյա Ֆարիոլին 2024թ. ամռանը գլխավորել է Ամստերդամի «Այաքսը»։ Նիդերլանդների բազմակի չեմպիոնն իտալացի մասնագետի գլխավորությամբ 33 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։ Նրա և ակումբի պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2027թ. հուլիսի 1-ը։