Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում տնային խաղում «Բոլոնիային» 2-3 հաշվով պարտվելուց հետո «Ռոման» Իվան Յուրիչին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Խորվաթ մասնագետը հռոմեական ակումբը գլխավորել էր այս տարվա սեպտեմբերի 18-ին։ «Ջալոռոսին» նրա գլխավորությամբ 12 խաղում տարել է 4 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Ռոման» մրցաշրջանն սկսել էր Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ, որը սեպտեմբերին է պաշտոնանկ արվել։