«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն հետաքրքրել է «Ռոմային»՝ հաղորդում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի՝ ձմռանը հռոմեական ակումբը կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդես եկել է Իտալիայում՝ վարձավճարային հիմունքներով պաշտպանելով «Միլանի» գույները։ Միլանյան ակումբի կազմում նա մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Վարձավճարից հետո Դալոն «Միլանից» վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», բայց, ընթացիկ մրցաշրջանում, նա դեռ ընդամենը 6 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում։