Իտալական «Ատալանտայի» դարպասապահ Պիեր Լուիջի Գոլինին տեղափոխվեց «Ռոմա», հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը 139 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում: Նա ժամանակին հանդես է եկել «Վերոնայում», «Ֆիորենտինայում», «Նապոլիում» և «Ջենոայում»:
Պիեր Լուիջի Գոլինին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 7 հանդիպում, որոնցից մեկում դարպասը պահել է անառիկ: