Logo

«Ռոման» ներկայացրել է նոր մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը

15:51 / 26.09.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոման» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Գերմանական «Ադիդաս» ընկերության թողարկած մարզաշապիկը սև է, կրծքավանդակի գրությունները՝ սպիտակ: Ուսերին նարնջագույն երանգով մարզահագուստ արտադրող ընկերության ավանդական երեք գծերն են, իսկ թևքերին՝ նարնջագույն նախշեր:

Ա Սերիայի նոր մրցաշրջանում «Ռոման» 5 խաղում վաստակել է նույնքան միավոր և 13-րդն է աղյուսակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա