Logo

«Ռոման» խուսափեց պարտությունից «Նապոլիի» դեմ խաղում

01:58 / 03.02.2025Ֆուտբոլ
null

«Ռոման» Հռոմում «Նապոլիի» դեմ Ա Սերիայի 23-րդ տուրի խաղի ավելացված ժամանակում խփած գոլով խուսափեց պարտությունից՝ 1-1:

Առաջին կեսի միջնամասում նեապոլյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Լեոնարդո Սպինացոլան: Պատասխան գնդակն ավելացված ժամանակում խփեց Անխելինյոն:

Առաջատար «Նապոլին» միավորների քանակը հասցրեց 54-ի, 3 միավորով գերազանցում է երկրի չեմպիոն «Ինտերին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ռոման» 31 միավորով 9-րդն է:

Ա Սերիա, 23-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 1-1 (տեսանյութ)

Անխելինյո, 90+2 - Լեոնարդո Սպինացոլա, 29

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա