Իտալական «Ռոման» մտադիր է հեռացնել գլխավոր մարզիչ Իվան Յուրիչին, հայտնում է Il Messagero-ն:
Եթե հռոմեացիները «Տորինոյի» դեմ Ա սերիայի 10-րդ տուրի խաղում չհաղթեն մրցակցին, ապա խորվաթ մասնագետը պաշտոնանկ կարվի:
«Ջալոռոսիի» ղեկավարությունն արդեն կազմել է գլխավոր մարզչի թեկնածուների ցանկը, որտեղ տեղ են գտել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչը, Ռոբերտո Մանչինին և Կլաուդիո Ռանյերին, որն ամռանն էր ավարտել մարզչական կարիերան:
Հռոմում չեն բացառում նաև Դանիելե Դե Ռոսիի վերադարձը, բայց առայժմ չեն շտապում:
Հիշեցնենք, որ «Ռոման» Ա սերիայի 9 տուրից հետո վաստակել է 10 միավոր և 12-րդ տեղում է: