Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ռոման» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամի ծառայություններով:
Ռոմանոյի փոխանցմամբ՝ հռոմեական ակումբը մտադիր է նոր հարձակվողի գնել, քանի որ Էդին Ջեկոն շուտով տեղափոխվելու է «Ինտեր», որն էլ, իր հերթին, Միլանում կփոխարինի Ռոմելու Լուկակուին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբրահամը կարող է համալրել «Ատալանտայի» շարքերը, սակայն «Չելսիի» ու Բերգամոն ներկայացնող ակումբի միջև բանակցությունները մտել են փակուղի:
Աբրահամի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»:

