Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» դեմ խաղում։
«Վիոլայից» հաշիվը բացեց Մոյզե Քինը, իսկ «Ջալոռոսիի» համար հաղթանակ ապահովեցին Մաթիաս Սուլեն ու Բրայան Քրիստանտեն։
Հռոմեական ակումբը 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ֆիորենտինան» միայն 3 միավոր ունի և 17-րդ տեղում է։
Իտալիայի Ա Սերիա, 6-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Ռոմա»` 1-2
Մոյզե Քին, 14 - Մաթիաս Սուլե, 22, Բրայան Քրիստանտե, 30
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


