Logo

«Ռոման» հռոմեական դերբիում հաղթեց «Լացիոյին»

21:55 / 06.04.2024Ֆուտբոլ
null

«Ռոման» Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում ընդունեց «Լացիոյին» և հաղթեց նվազագույն հաշվով՝ 1-0:

Հռոմեական դերբիում միակ գոլը խփեց «Ռոմայի» իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին՝ մրցակցի դարպասը գրավելով 42-րդ րոպեին:

«Ռոման» 55 միավորով մնաց 5-րդ տեղում, երկու միավոր է զիջում չորրորդ տեղում գտնվող «Բոլոնիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Լացիոն» 46 միավորով 7-րդն է:

Իտալիայի Ա սերիա, 31-րդ տուր

«Ռոմա» - «Լացիո»՝ 1-0 

Ջանլուկա Մանչինի, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ